«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2008-03-06 | #44, 2008-03-07 | #45, 2008-03-08


ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԵՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԳՐԵԼ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված հատուկ քննչական ծառայության օպերատիվ միջոցառումների եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա, նրանց վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 6-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 46 անձի եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Եվս 20 անձ որպես կասկածյալ ձերբակալվել է: Սակայն մարտի 7-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազին դիմում-բողոքներ են ներկայացրել ձերբակալվածների հարազատներից երեքը: Հետաքրքրական է, որ դիմում-բողոքներից մեկում պատճառաբանված է, որ ձերբակալվածը վատառողջ է ու մեկուսարանում չի կարող նստել: Մինչդեռ քրեական գործով ապացուցվել է, որ հենց այդ անձը 10 օր շարունակ մասնակցել, նաեւ գիշերել է օպերայի հրապարակում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4