Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ եւ հրավիրել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է «Նովոստի Արմենիա» ինտերնետային կայքէջը, հղում կատարելով կրեմլյան աղբյուրներին: Հաղորդվում է, որ Պուտինը շնորհավորել է Սարգսյանին Սահմանադրական դատարանում նրա ընտրության հաստատման որոշման կապակցությամբ: