Մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ ոստիկանության Գուգարքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Մանուկյանին դաժան ծեծի են ենթարկել: Նախաքննության տվյալներով փոխգնդապետի ծեծին ակտիվ մասնակցություն է ունեցել ոստիկանության նախկին աշխատակից Քրիստափոր Էլազյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ մարտի 8-ին դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորում: Ձեռնարկվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ ինչպես փոխգնդապետ Մ. Մանուկյանի ծեծին անմիջական մասնակցություն ունեցած մյուս անձանց, այնպես էլ զանգվածային անկարգությունների մնացած մասնակիցներին, կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Մարտի 8-ի դրությամբ, զանգվածային անկարգությունների ժամանակ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել 180 ոստիկան, զինծառայող եւ 48 քաղաքացի: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 59 անձի, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Մ. Մ.