Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսվել է Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունը: Հայ ֆուտբոլասերների ուշադրությունը այսուհետ կբեւեռվի Դոնեցկի «Մետալուրգին», որի հետ «Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը հնգամյա պայմանագիր են կնքել: Առաջնության հերթական տուրում «Մետալուրգը» 1-0 հաշվով հաղթել է «Կարպատներին»: Այս խաղում թիմի կազմում նորամուտը նշեց Սամվել Մելքոնյանը, որը 65-րդ րոպեին փոխարինման մտավ: Նա հանդես է գալիս անսովոր` 55 համարի մարզաշապիկով: Իսկ ահա Արարատ Առաքելյանը նույնիսկ հայտավորված չէր հանդիպմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ