«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԵՆ ԲԵՐԵԶՈՎՍԿՈ՞Ւ «ԻՄԵԴԻ-TV»-ԻՆ

Մարտի 14-ին 350 պատվիրակների մասնակցությամբ հիմնադիր համագումարը Թբիլիսիում հայտարարեց նոր` «Մեր Վրաստան» կուսակցության ստեղծման մասին, որի նախաձեռնողը հանգուցյալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին էր: Հետաքրքրական է, որ նորաստեղծ կուսակցությունն արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանի առաջ հացադուլի նստած ընդդիմության ներկայացուցիչներին` թերեւս այն նույն տրամաբանությամբ, ինչի հիման վրա նոյեմբերյան ցույցերի ժամանակ իր ֆինանսական աջակցությունն ընդդիմությանը հայտնեց ինքը` Բադրի Պատարկացիշվիլին:

Եվ առավել հետաքրքրական է, որ Պատարկացիշվիլու մտերիմ Բորիս Բերեզովսկին խոստացել է շարունակել իր վրացի ընկերոջ գործը: Մասնավորապես, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բերեզովսկին նշել է, թե հետաքրքրված է Վրաստանի իրադրությամբ: Բերեզովսկու հետ Լոնդոնում հանդիպած ընդդիմադիր առաջնորդ Գեորգի Խաինդրավան իր հերթին տեղեկացրել է, թե Բերեզովսկին կարող է շարունակել նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության գործը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4