«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՊԱՇՏՊԱՆՅԱԼ ԻՍՐԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է «ԱԼ ՋԱԶԻՐԱՅԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Մատտի Ֆրիդմանը գրում է Երուսաղեմից, որ Իսրայելը պատրաստվում է «սահմանափակել արաբական աշխարհի հեղինակավոր «Ալ Ջազիրա» արբանյակային համացանցի գործունեությունը, պատճառաբանելով, որ նրա տարածած լրատվությունը պաշտպանում է համասականների կատաղի շարժումը:

Իսրայելի փոխարտգործնախարար Մաժալի Ռահբին նշել է, որ կառավարությունը Քաթարում տեղակայված կայանի աշխատողներին մուտքի վիզաներ չի տրամադրելու եւ հրեա բարձրաստիճան պաշտոնյաները հարցազրույցներ չեն տալու այդ կայանի լրագրողներին: «Ալ Ջազիրան» «Համասի» մի մասնիկն է դարձել, կողմնապահություն է անում եւ համագործակցում Իսրայելի պետության թշնամիների հետ», ասել է նա: Ռահբին դրուզ արաբ է:

«Ալ Ջազիրայի» Երուսաղեմի գրասենյակի պատասխանատուՙ Ուալիդ Ալ Օմարին քննադատել է Իսրայելի կառավարության որոշումը, պնդելով, որ իր ղեկավարած կայանը բոլորովին էլ կողմնապահությամբ չի զբաղվում:

«Ալ Ջազիրան», այնուհետեւ գրում է Մատտի Ֆրիդմանը, հիմնականում վերահսկվում է Քաթարի իշխանական ընտանիքի կողմից, եւ չնայած Իսրայելի եւ Քաթարի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատված, Իսրայելը թույլատրում է, որ այդ թերթի աշխատակիցները գործեն իր տարածքում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4