Մարտի 14-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հաղորդում է ԱԳՆ մամուլի կենտրոնը: Նախարարը ներկայացրել է հայկական կողմի մտահոգությունները, Ադրբեջանի կողմից ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված լարվածության մթնոլորտի առիթով: Կողմերը քննարկել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ անցկացնելու ջանքերը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ բանակցությունների վերսկսման հնարավորությունները, ինչպես նաեւ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Ս. Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հնարավոր հանդիպման հարցեր: