«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը համագործակցում է Գերմանիայի հնագույն կրթօջախներից մեկը համարվող Հալեւիտենբերգի համալսարանի հետ` համատեղ կազմակերպելով 2 գիտաժողով` նվիրված հայկական եւ գերմանական միջնադարյան գրականություններին: Ըստ «Արմենպրեսի», գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը ասել է, որ գիտաժողովների արդյունքում այս տարի Գերմանիայում տպագրության է պատրաստվում հայկական եւ գերմանական միջնադարյան գրականությունների մասին գիրք: Այն ստեղծվում է հայ եւ գերմանացի մասնագետների ջանքերով եւ, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի այս տարեվերջին` հայերեն եւ գերմաներեն լեզուներով: Ըստ Ա. Եղիազարյանի` այս հրատարակությունը կարող է տեղեկատվական գիրք դառնալ հատկապես գերմանացիների համար: Գիրքը հրատարակվում է Հալեւիտենբերգի համալսարանի հայագետների օգնությամբ, համալսարանի ֆինանսական աջակցությամբ: Ա. Եղիազարյանի տեղեկացմամբ, նախատեսվում է ավելի մեծ նախագծեր իրականացնել գերմանական համալսարանի հետ հայ եւ գերմանական մշակույթների համադրական ուսումնասիրության նպատակով: Հայ-գերմանական 3-րդ գիտաժողովը նախատեսվում է կազմակերպել 2009-ին եվրոպական որեւէ մեծ համալսարաններից մեկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4