«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ` ՎԱՂԸ

Հայ առաքելական եկեղեցին մարտի 16-ին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնություն Դավթի որդուն»: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, մատուցվում է Ս. պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը: Ըստ ավանդույթի, օրհնված ոստերից պսակ է հյուսվում ու պահվում է մինչեւ հաջորդ տարվա Ծաղկազարդի օրը` հաջողություն, երջանկություն պարգեւելով յուրաքանչյուրին: Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4