«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2008-03-13 | #49, 2008-03-14 | #50, 2008-03-15


ԱՐՈՆՅԱՆԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Այսօր Ֆրանսիայի Նիցա քաղաքում կտրվի շախմատի «Ամբեր» մրցաշարի մեկնարկը: Այն անցկացվելու է 17-րդ անգամ: Այս տարի մրցաշարը փոխել է անցկացման վայրը: Մինչ այդ շախմատիստները մրցում էին Մոնակոյում: Մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ մրցակիցները միմյանց հետ 2 պարտիա են անցկացնում: Դրանցից մեկն անցկացվում է առանց խաղատախտակին նայելու, մյուսնՙ արագ շախմատի կանոններով:

Ընթացիկ մրցաշրջանում «Ամբեր» մրցաշարը երրորդն է, որին մասնակցելու է Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցների թվում են Վեյք Ան Զեեի եւ Լինարեսի մրցաշարերում հանդես եկած շախմատիստներ: Բացի Արոնյանից, մրցաշարին կմասնակցեն եւս 11 գրոսմայստերներՙ Վլադիմիր Կրամնիկը (2799), Վիշվանաթան Անանդը (2799), Վեսելին Թոփալովը (2780), Ալեքսանդր Մորոզեւիչը (2765), Շահրիյար Մամեդյարովը (2760), Պետեր Լեկոն (2753), Վասիլի Իվանչուկը (2751), Բորիս Գելֆանդը (2737), Մագնուս Կառլսենը (2733), Սերգեյ Կարյակինը (2732) եւ Լյուկ վան Վելին (2681): Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 216 հազար եվրո է:

Այսօր կկայանա անդրանիկ տուրը: Մարտի 19-ին եւ 24-ին շախմատիստներին հանգստանալու հնարավորություն կտրվի, իսկ հաղթողը կորոշվի մարտի 27-ին: 1992-ից անցկացվող այս մրցաշարում առավել հաճախՙ 5 անգամ հաղթել է Անանդը: 3 անգամ հաջողությունն ուղեկցել է Վլադիմիր Կրամնիկին, 2-ական անգամՙ Մորոզեւիչին ու Շիրովին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4