Միացյալ հայկական հիմնադրամը Հայաստան է ուղարկել 5 մլն դոլարի արժողության մարդասիրական օգնություն: Հիմնադրամը իր կողմից տրամադրել էր 4.1 մլն դոլարի դեղորայք եւ բժշկական սարքավորումներ, օգնության մյուս մասը տրամադրել են ԱՄՆ-ում գործող մի շարք կազմակերպություններ: Հաղորդվում է, որ սա 146-րդ թռիչքն է դեպի Հայաստան 1989-ից, այդ ընթացքում մեր երկիրը հիմնադրամից ստացել է ընդհանուր առմամբ 520 մլն դոլարի օգնություն: