«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2008-03-14 | #50, 2008-03-15 | #51, 2008-03-18


ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Մարտի 15-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ք. Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ Ստրասբուրգի «Temple Neuf» եկեղեցում կայացել է «AMALGAMMES» ֆրանս-գերմանական նվագախմբի բարեգործական համերգը տաղանդավոր հայ դաշնակահար Վահան Մարտիրոսյանի եւ երգչուհի Գայանե Մովսիսյանի մասնակցությամբ:

Համերգի ամբողջ եկամուտը փոխանցվելու է Հայաստանի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Համերգին ներկա են եղել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«AMALGAMMES» ֆրանս-գերմանական համատեղ նվագախումբը, որն ընդգրկում է Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Բադեն-Բադենի ու Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարներին, նախկինում եւս կազմակերպել էր մի շարք բարեգործական համերգներՙ եկամուտները փոխանցելով Հայաստանի տարբեր հաստատություններին:

ՀՀ ԱԳՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4