«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2008-03-14 | #50, 2008-03-15 | #51, 2008-03-18


ՎԵՐԱԳՐՈՒՄ

Հայտնում եմ, որ Եղիշե Չարենցի ձեռագրերի գնորդը ես չեմ, ինչպես անտեղյակ բերանից հնչած խոսքը տպագրվել էր «Ազգի» մարտի 13-ի համարում:

Բանաստեղծի «Վերջին խոսք» ժողովածուն հրատարակելուց հետո ես իսկապես ապարդյուն ջանքեր թափեցի ձեռք բերելու ոչ թե Չարենցի ձեռագրերի բնօրինակները, այլ դրանց լուսապատճենները:

«Հայագիտակի» աշխատակիցները եւ անձամբ ես գրողի ժառանգության շուրջ աղմուկ բարձրացնողներից եւ նրա անունը շահարկողներից ավելի լավ ենք հասկանում, որ ձեռագրերի տեղը թանգարանն է: Ե. Չարենցի ձեռագրերով (խոսքը Գ. Էմինի մոտ հայտնված թղթապանակի մասին է) հետաքրքրվողները ցանկության դեպքում հեշտությամբ կարող են իմանալ, թե դրանք ում մոտ են գտնվում: Մնացյալն իրենց գործն է:

Ա. ԻՍՈՅԱՆ, «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4