Սեւծովյան տնտեսական համաժողովի Ստամբուլում գտնվող Հայաստանի մշտական ներկայացուցչությունում մարտի 14-ին տեղի է ունեցել մեծարման երեկոՙ նվիրված պոլսահայ բանաստեղծ Զարեհ Խրախունուն (Արտո Ջյումբյուշյան): Ըստ ԱԳՆ մամուլի կենտրոնի, երեկոյի ընթացքում ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը բանաստեղծին է հանձնել Հայաստանի գրողների միության «Ոսկե» եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի «Նանսենի անվան» մեդալները: Զարեհ Խրախունին այդ մեդալներով պարգեւատրվել էր 80-ամյա հոբելյանի, ինչպես նաեւ Հայաստանի գրողների միության եւ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կողմից «Տոնազանգ» բանաստեղծությունների ժողովածուի հրատարակման կապակցությամբ: Մեծարման երեկոյին ներկա են եղել պոլսահայ համայնքի մտավորական եւ հոգեւոր շրջանակների ներկայացուցիչներ: