ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի փոխատենապետ Հարութ Սասունյանն այսօր շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների շինհրապարակներ: Նրանք ծանոթացել են «Դպրոցաշինություն» ծրագրում ընդգրկված Երեւանի թիվ 125, 168 եւ 194 դպրոցների վերանորոգման աշխատանքներին: «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը ներկայացրել է Հերացի, Սարալանջ եւ Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու շինարարության ընթացքը, որը նախատեսվում է ավարտել 2008թ-ի օգոստոսին: