Մարտի 17-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
Հավարտ ժողովի Գերագույն հոգեւոր խորհուրդը հավատավոր ժողովրդին ուղղեց իր հորդորը.
«Մեր Տիրոջ երկրային կյանքի փրկչական վերջին տնօրինությունները բովանդակող ավագ շաբաթվա մեջ ենք ամենքս: Կոչված ենք ոչ միայն հիշատակելու այդ խորհուրդները, այլեւ` ապրելու եւ զգալու, Փրկչի հետ տրտմելու, ապա նրա հրաշափառ հարությամբ ցնծալու եւ աստվածային անհուն սիրով վերափոխելու մեր հոգիները:
Թող այս շաբաթը մեզ համար դառնա ջերմեռանդ աղոթքի եւ ինքնամաքրման շրջան` առաջնորդվելու Աստծո եւ միմյանց հանդեպ սիրո մեծագույն պատվիրանով:
Աղոթենք առ Աստված եւ հայցենք Սուրբ հոգու զորակցությունը մեր ժողովրդինՙ առ հայրենին սիրով հաղթահարելու ներքաղաքական կյանքի այս ծանր փորձությունը, որպեսզի առատանան մեզանում հույսի եւ հավատի գործերըՙ ի խնդիր ազգային համերաշխության ու միաբանության եւ հայոց պետականության զորացման»: