Մերձմոսկովյան Պուշկինի շրջանում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, քաղաքացուն, վզի շրջանում դանակով վիրավորված վիճակում, գտել են նախորդ օրն առավոտյան Զավետի Իլյիչա ավանի Վոկզալնայա փողոցում: Ավելի ուշ նա մահացել է: «43-ամյա տղամարդը մահացել է կտրած-ծակած վերքից բժշկական օգնություն ցուցաբերելիս», պարզաբանել են միլիցիայում: Քրեական գործ է հարուցվել, իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: