1938-ին Հայաստանի պետական ռադիոյով առաջին անգամ հնչեց ջազային ստեղծագործություն` Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբի կատարմամբ: Այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ 2008-ի ամբողջ ընթացքում հանդիսավորապես նշվելու է հայկական ջազի 70-ամյակը, որի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ համերգներ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային համբավ ունեցող ջազային երաժիշտների մասնակցությամբ: Ինչպես հաղորդեցին «Հայկական ջազ-70» կազմկոմիտեի մամլո ծառայությունից, տարվա ընթացքում տեղի կունենան բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ: