«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երկուշաբթի օրը հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Ըստ «Նովոստի- Արմենիա» գործակալության, Սուրենյանցը պահանջում է հանդիպել քրեական գործը վարող քննիչի, իր փաստաբանի եւ օմբուդսմենի հետ: Սուրենյանցը պահանջել է նաեւ անմիջապես կարճել իր դեմ հարուցված գործը եւ որպես բողոքի նշան հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25-ի երեկոյան, նա մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու, բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»: