«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ԲԱՅՔԱԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Պահանջելով չեղյալ համարել համայնքային կալվածքների մասին օրենքը Թուրքիայում

Փետրվարի 21-ի Թուրքիայի ազգային մեծ ժողովը` Մեջլիսը, բուռն քննարկումներից հետո ընդունել էր համայնքային կալվածքների մասին օրենքը: Դա նախատեսում է նաեւ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին վերադարձնել դեռեւս 1974-ին պետականորեն առգրավված անշարժ գույքը եւ վերականգնում է համայնքային կալվածքները տնօրինելու նրանց իրավունքը: Օրենքի ընդունմանը մեծապես նպաստել էին վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորները, իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները դա համարել էին դավաճանություն ազգային շահերին, պատճառաբանելով, թե համայնքային կալվածքների վերաբերյալ օրենքը համազոր է Սեւրի պայմանագրի վերակենդանացմանը:

Այնուամենայնիվ օրենքը հաստատել էր նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ դա մտել էր ուժի մեջ: Ահա մարտի 24-ին Բայքալի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը համայնքային կալվածքների մասին օրենքը անվավեր ճանաչելու պահանջով դիմել է սահմանադրական դատարան: Դիմումն անձամբ ներկայացրել է Մեջլիսում Ժողովրդա-հանրապետականի խմբակցության փոխնախագահ Հաքքը Սուհա Օքայը, թե դա պարունակում է Թուրքիայի դեմ ուղղված դրույթներ: Հիշեցնենք, որ երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը համանման օրենք Մեջլիս էր ներկայացրել 2007-ի սկզբներին, սակայն նախորդ նախագահ Սեզերը վետո էր դրել ընդունված այդ օրենքի վրա:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4