«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ԳԱԼԱ-Ն ՀԱՂԹԵՑ

ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության մարաթոնով մարտի 25-ին հավաքվեց ողջ պահանջվող գումարը: ԴԱՀԿ աշխատակիցները հարկային տեսչության պահանջած գումարը ստանալու վերջին ձեւակերպումներն էին անում: Անհրաժեշտ գումարը կազմում էր 26.899.986 դրամ (մոտ 86 700 ԱՄՆ դոլար): Այսպիսով, ԳԱԼԱ-ն խուսափեց իր ունեցվածքի վաճառքի հեռանկարից եւ հնարավորություն ունի շարունակելու հեռարձակումը:

ԳԱԼԱ ընկերության դեմ պետական մարմինների հալածանքները սկսվել էին 2007-ի հոկտեմբերից, երբ այս կայանը սկսեց լայնորեն լուսաբանել նախագահության համար առաջադրվող Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները: 2007-ի նոյեմբերի 12-ին հարկային տեսչությունը ԳԱԼԱ-ի սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ին ներկայացրեց հարկային պահանջների ակտ, նոյեմբերի 26-ին հարկային տեսչությունը այդ հայցով դիմեց Տնտեսական դատարան: ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբը նախատեսում է բողոքարկել դատարանի վճիռը, ընդհուպ Եվրոպական դատարան, քանի որ համարում են, որ այս գործում խախտվել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4