Հայաստանում երիտասարդ թավջութակահարների կատարողական արվեստը զարգացնելու եւ տարածելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անց է կացվում «Թավջութակի երաժշտության հանրապետական 1-ին փառատոնը», որը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գերոնտի Թալալյանին: Մարտի 26-ից մայիսի 4-ը փառատոնի շրջանակներում համերգներ են կազմակերպվելու հանրապետության 6 մարզերում ու Արցախում: Փառատոնի համերգաշարը կազմված է 6 համերգներից եւ 6 վարպետության դասերից: Համերգների ընթացքում կատարումներով հանդես կգան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողները եւ շրջանավարտները, նաեւ արտերկրից հրավիրվածներ` Այդին Ահմադինեժադը (Իրան), Միքայել Հախնազարյանը (Շվեյցարիա), Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յովան Մարկովիչը (Ֆրանսիա) նաեւ Կոմիտասի անվան պետական քառյակը, «Լինոս» լարային քառյակը, «Նարեկացի» բարոկկո նվագախումբը:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ