«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Էն Արբորի Միչիգանի համալսարանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին եւ 15-ին Մանուկյան-Սիմոն հիմնադրամի հովանավորությամբ այդ համալսարանի այցելու դասախոս պրոֆ. Հանս-Լուկաս Քայզերը երկու դասախոսություն է կարդացել Հայոց ցեղասպանության հետ անմիջական առնչություն ունեցող երկու հակասական կերպարների մասին: Առաջինը` ցեղասպանության «գլխավոր ճարտարապետ» Թալեաթի, որը սերտ կապեր է ունեցել հայ համայնքի ղեկավար դեմքերի հետ եւ մասնակցել հայկական նահանգներում սպասվող բարենորոգումների բոլոր բանակցություններին, իսկ վերջում հանգիստ խղճով հրամայել տեղահանությունները, եւ երկրորդը` շվեյցարացի միսիոներ Քունցլերի, որն իր կնոջ հետ 27 տարի Ուրֆայում եւ 24 տարի Լիբանանում ապրելով, փորձել է անել ամեն ինչ, փրկելու այնքան հայերի կյանք, որքան հնարավոր է եղել: «Առաջինը երկու տարբեր կյանքով էր ապրում, երկրորդը` մեկ նվիրական», եզրակացրել է նա: Ներկայիս Քայզերը, որը Ցյուրիխի համալսարանում օսմանյան պատմության ճանաչված պրոֆեսոր է, Միչիգանի համալսարանում դասախոսություններ է կարդում «Միջին Արեւելքում Ամերիկայի առաքելության» եւ «19-20-րդ դարերում թուրքական եւ քրդական ազգայնամոլության» մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4