«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱՐԱ ԹՈՓՉՅԱՆԻՆ

Կանադայի հայկական եկեղեցական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի բարձր հովանավորությամբ եւ ՀԲԸՄ-ի Տորոնտոյի մասնաճյուղի եւ Թագուհի-Հովակիմյան վարժարանի նախկին ուսանողների կազմակերպությամբ մարտի 30-ին հոգեհանգստյան պաշտոն կկատարվի Սուրբ երրորդություն հայկական եկեղեցում, որից հետո նաեւ ընդունելություն Սքարբորոյի Մակարոս Արթինյան դահլիճում, նվիրված վաստակաշատ կրթական մշակ, անձնուրաց հայրենասեր եւ ՀԲԸՄ-ի Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան եւ Թագուհի Հակոբյան վարժարանների տնօրեն Արա Թոփչյանի հիշատակին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: «Պարոն Թոփչյանը իր անձնական օրինակով էր դաստիարակում ուսանողներին, որոնք հիմա սփռված են աշխարհով մեկ: Այս հոգեհանգիստը առիթ է նաեւ հիշելու մեր բոլոր նվիրյալ դաստիարակներին եւ ուսուցիչներին, որոնք բարձր են պահել հայկական դպրոցի դերը սփյուռքում», ասված է հաղորդագրության մեջ:

Հ.Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4