«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Ստամբուլում կայացած միջազգային մրցումներում: Տատամի դուրս եկած 17 ձյուդոյիստներից հինգը դարձան մրցանակակիր:

Առավել հաջող հանդես եկավ Անդրանիկ Չափարյանը: Մինչեւ 66 կգ քաշային կարգում Անդրանիկը հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին: Մեր մյուս չորս մարզիկները դարձան բրոնզե մեդալակիր: Մեդալների արժանացան Վարդուհի Բաբայանը (48 կգ), Աշոտ Ղազարյանը (60 կգ), Արման Սողոմոնյանը (73 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (90 կգ-ից բարձր):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4