«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ

Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի տանը մարտի 24-ի երեկոյան խուզարկություն է կատարվել, հետո նրան հարցաքննել են հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա, ժամը 3-ի սահմաններում տեղեկություն է ստացվել Ա. Բանուչյանի ձերբակալության մասին: Թե ինչ մեղադրանք է առաջադրվել վերջինիս, հայտնի չէ: Բոլոր դեպքերում անթույլատրելի է մարդուն ձերբակալել միտինգավորների առաջ ելույթ ունենալու համար, նույնիսկ եթե ենթական լիազորված չի եղել ներկայացնելու Մատենադարանի կարծիքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4