ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու» փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանին մարտի 25-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 225 1 հոդվածի 1-ին մասով եւ 300-րդ հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունՙ քաղաքից չբացակայելու մասին:
Մ. Մ.