«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2008-03-22 | #56, 2008-03-25 | #57, 2008-03-26


ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Մարտի 28-ից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնելու «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում: Այդ մասին «Նոյյան տապանի» թղթակցին հայտնել է թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը: Նշելով, որ դա հերթական ստուգում չէ, նա համոզմունք հայտնեց, որ այդպիսով իշխանությունները նպատակ ունեն թերթի հետագա տպագրությանը խոչընդոտելու «ուղիներ» գտնել: Ըստ Շ. Մաթեւոսյանի, հարկայինի ստուգումներ անցկացնելու գաղափարը պայմանավորված է հատկապես «Չորրորդ իշխանության»` այսուհետեւ որպես օրաթերթ լույս տեսնելու հանգամանքով: «Սա կապված է ներքաղաքական վիճակի հետ. այս թերթն իրենց կխանգարի», ասել է նա: Այնուամենայնիվ, ինչպես հավելեց թերթի խմբագիրը, լավ է, որ նշված ծառայության աշխատակիցները քաղաքակիրթ կերպով այցելել են խմբագրություն եւ ծանուցագիր ներկայացրել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4