Զբոսնելու համար Երեւանի ամենավտանգավոր վայրը դարձել է Հյուսիսային պողոտան, որը երեկ թեեւ համեմատաբար հանգիստ էր, սակայն կան նաեւ բերման ենթարկվածներ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բերման են ենթարկվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Տիգրան Պասկեւիչյանը եւ «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչ Սարգսյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տիգրան Պասկեւիչյանին ազատ են արձակել: