«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2008-03-26 | #58, 2008-03-27 | #59, 2008-03-28


ՁԱԽՈՂՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերգեյ Ստանիշեւի հանդիպումից հետո կայանալիք համատեղ մամլո ասուլիսը ձախողվել է ազգային ATAKA կուսակցության ջանքերով: ATAK-ի առաջնորդ Վոլեն Սիդերովը, 5 խորհրդարանականների հետ միասին, ցանկացել է Թուրքիայի վարչապետին ուղղել որոշ հարցեր, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության հետ կապված: Նշենք, որ Բուլղարիայի ATAKA կուսակցությունը բանաձեւ էր ներկայացրել երկրի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Սակայն արդեն երրորդ անգամ է, ինչ Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվում է ճանաչել ցեղասպանությունը, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Փոխարենը, ինչպես հաղորդել է «Կիպրահայեր» կայքէջը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4