2007-ին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի մուտքի 129 հազար 466 վիզա, որից 100 հազար 222-ը` սահմանային անցակետերում, 5 հազար 151-ը` էլեկտրոնային, 24 հազար 093-ը` արտաքին գործերի նախարարության ու օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունից, ՀՀ մուտքի վիզա ամենաշատը հայցում են Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ անդամ պետություններից (հիմնականում` Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Իտալիա), Սիրիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Շվեյցարիայից: