«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2008-03-26 | #58, 2008-03-27 | #59, 2008-03-28


ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԽԱՂ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով Հայաստանում է հայտնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նա իրականացրել է Էդգար Հովհաննիսյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա ստեղծված «Վարդանանք» եւ Ա. Պիացցոլլայի ստեղծագործությունների մոտիվներով «Տանգո» մեկ գործողությամբ բալետային ներկայացումների բեմադրությունները, որոնց առաջնախաղը տեղի կունենա մարտի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Ռ. Խառատյանի «Վարդանանքը» դասական պարի սկզբունքներով կատարված բեմադրություն է եւ ներկայացնում է Վարդանանց հերոսամարտը:

«Տանգոն» բեմադրվել է ժամանակակից բալետի սկզբունքներով, որտեղ բեմադրիչը փորձել է ներկայացնել տանգոյին բնորոշ զգացմունքային ներքին լարվածությունն ու զուսպ կիրքը, պարի փիլիսոփայությունը, որը ամերիկյան բալետի ազդեցությունն է ու մեզ հաղորդակից է դարձնում աշխարհում գոյություն ունեցող արվեստի տեսակներին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4