«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2008-03-26 | #58, 2008-03-27 | #59, 2008-03-28


ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՍՈՒՄ

Օրեր առաջ «Ազգ» օրաթերթը էլեկտրոնային փոստով նամակ-կոչ էր ստացել, որում հեղինակը տեղեկացնում էր, որ Իտալիայից մի կազմակերպություն «Արարատ-Սաֆարի» անվամբ ընկերության հետ Հայաստանում կազմակերպում է մեծաքանակ թռչունների որսՙ հատկապես կարմիր գրքում գրանցված... «Ազգը» մի քանի օր շարունակ փորձեց կապվել «Արարատ-Սաֆարի» ընկերության հետ, սակայն ապարդյուն։ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն նախարարությունը տվե՞լ է նշված ընկերությանը։ Պրն Զիրոյանը տեղեկացրեց, որ «Արարատ-Սաֆարի» ընկերությունը, որը զբաղվում է Հայաստանում թռչունների որսով, չունի նման արտոնագիր, եւ մեր գործակալությունը զբաղվում է այդ հարցով, ճշտում ենք հանգամանքները, որ ներկայացնենք բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին»։ Ի դեպ, այդ խնդրով զբաղվում են նաեւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), մի քանի հասարակական կազմակերպություններ։ «Ազգն» էլ հետեւողական է լինելու։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4