Մարտի 27-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում: Պարզվել է, որ գիշերը, ժամը 02.00-ին դիմակավորված 2 անհայտ անձինք նշված շենքի 1-ին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելուց հետո մուտք են գործել պահակակետ, բռնի ուժով փակել պահակիՙ 1945-ին ծնված Սուրեն Ս.-ի բերանը եւ դանակի սպառնալիքով պահանջել ֆեդերացիայի նախագահի եւ հաշվապահի սենյակների բանալիները: Մերժում ստանալուց հետո գիշերային ավազակները ծեծի են ենթարկել պահակին, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը եւ պահանջելով լուռ մնալՙ հեռացել են: Պարզվել է նաեւ, որ անհայտ այդ անձինք ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ու գողացել են այնտեղ եղած գումարը: Կատարվում է նախաքննություն:
Մ. Մ.