«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ 77 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԵՆ 73-Ը

«Հայաստանի Կենտրոնական բանկի թափանցիկության համապատասխանությունը համաշխարհային ստանդարտներին» վերնագրով աշխատության շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Կենտրոնական բանկում: Բացելով շնորհանդեսը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մինչեւ 90-ական թվականներն աշխարհի երկրների կենտրոնական բանկերը հիմնականում համարվում էին գաղտնապահ կառույցներ, որոնց նպատակների եւ գործողությունների մասին միայն գուշակել կարելի էր: Սակայն այս իրավիճակը 90-ականներից փոխվեց, երբ ձեւավորվեց գնաճի նպատակադրման ռազմավարությունը: Կենտրոնական բանկերն այն եզրակացությանը եկան, որ թափանցիկությունն ու հասարակության եւ շուկաների հետ մշտական հաղորդակցումը դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման բանալին են: Հայաստանում, ըստ ԿԲ նախագահի, թափանցիկության համաշխարհային ստանդարտների ներդրմանը ձեռնամուխ եղան 1998-ից: Ներկայումս Կենտրոնական բանկերում ներդրված 77 համաշխարհային ստանդարտներից Հայաստանի ԿԲ-ում ներդրված է 73-ը: 3 ստանդարտ Հայաստանում կիրառելի չեն, իսկ 1-ը կիրառելի է մասամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4