Հայաստանում այցով գտնվող Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան եւ Հայաստանի առաջին տիկին Բելա Քոչարյանը ապրիլի 7-ին այցելել են Երեւանի «Մոսկվայի տուն»: Հաղորդվում է, որ հյուրերը դիտել են այնտեղ բերված «Ես եւ իմ ընտանիքը ապագայում» լուսանկարների ցուցահանդեսը: «Մոսկվայի տան» տնօրենը լրագրողներին հայտնել է, որ ցուցահանդեսը, որում ներկայացված են Մոսկվայից ուղարկված 46 լուսանկարներ, նվիրված է այս տարի Ռուսաստանում անցկացվող «Ընտանիքի տարվան»: