Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ապրիլի 6-ին քաղաքացի Արա Մարուքյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում գեներալ Մանվել Գրիգորյանը (ՊՆ նախկին փոխնախարար) եւ նրա օգնական Զոհրաբ Գալստյանը սպառնացել են, որ կսպանեն իրեն եւ իր ընտանիքի անդամներին:
Ինչպես Արմենպրեսին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, հարուցվել է քրեական գործ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում, կատարվում է նախաքննություն, ճշտվում են հաղորդման մեջ նշված հանգամանքները: