Ապրիլի 6-ին Նորքի 5-րդ փողոցում «տաքգլուխների» վեճը շարունակվեց եւ վերածվեց ծեծկռտուքի, որի արդյունքում մեկը սպանվեց: Սպանվածի դիակը տեղափոխել են «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ սպանվածը 1968 թ. ծնվ. Վաղինակ Ոսկանյանն է: Պարզվել է, որ դեպքի վայրում վեճի են բռնվել «թաղի տղերքը»` 1983 թ. ծնվ. Արազ Բ.-ն, 1978 թ. ծնվ. Սուրեն Ծ.-ն, 1979 թ. ծնվ. Ռաֆիկ Բ.-ն եւ 1984 թ. ծնվ. Վարազդատ Ա.-ն ու վեճը փոխվել է ծեծի: 1972 թ. ծնվ. Հայկ Մ.-ի, 1972 թ. ծնվ. Խաչատուր Ա.-ի, 1968 թ. ծնվ. Վարդան Լ.-ի եւ Վաղինակ Ոսկանյանի նկատմամբ, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ