Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր տաճարում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սկսվել են այսուհետեւ յուրաքանչյուր չորեքշաբթի (ժամը 18.00-19.30-ին) անցկացվելիք քրիստոնեական դաստիարակության ժամերը, որոնք ներառում են հոգեւոր զրույցներ, Սուրբ գրքի սերտումներ, քրիստոնեական եւ հոգեւոր երաժշտության ուսուցումներ: Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ դասընթացների պատասխանատու է նշանակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Մեսրոպ աբեղա Պարսամյանը: Հոգեւոր դասընթացները վարելու են Մայր աթոռի միաբանները: