Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը հաղթելով Լաքսմանին, վաստակեց 3,5 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ տեղը: Վրացահայ Դավիթ Հարությունյանը հաշտություն կնքեց Ռասուլ Իբրահիմովի հետ: Նա 3 միավորով 27-րդ տեղում է:
Մրցաշարի երկու մասնակիցներ` ֆիլիպինցի Ուեսլի Սոն եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչ Սալեհ Սալեմը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ