Դուբայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը առաջին պարտությունը կրեց` սպիտակներով զիջելով Մերաբ Գագունաշվիլուն: Իսկ ահա Դավիթ Հարությունյանը սեւերով հաղթեց Կատալինո Սադորային:
5 տուրից հետո Դավիթ Հարությունյանը վաստակել է 4 միավոր, Քոթանջյանի օգտին գրանցված է 3,5 միավոր: Իսկ միանձնյա առաջատարը ֆիլիպինցի Ուելսի Սոն է, որը պարտության մատնեց մինչ այդ միավորի կորուստ չունեցող Սալեհ Սալեմին: Առաջատարից կես միավորով է հետ մնում Մերաբ Գագունաշվիլին:
6-րդ տուրում Դավիթ Հարությունյանը մրցելու է Ալի Ֆրհատի հետ, իսկ Տիգրան Քոթանջյանը ուժերը չափելու է Լոգման Ղուլիեւի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ