«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2008-04-12 | #71, 2008-04-15 | #72, 2008-04-16


1,5 ՄԼՆ ԵՎՐՈ ՇՏՈՒՐՄԻՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վերջերս միջին քաշում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆելիքս Շտուրմը մարտահրավեր էր նետել IBF-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր Արթուր Աբրահամին` բարձրագոչ հայտարարելով, թե անպայման կհաղթի հայ բռնցքամարտիկին: Եվ ահա Աբրահամի պրոմոութեր Վիլֆրեդ Զաուեռլանդն ընդունելով մարտահրավերը, Ֆելիքս Շտուրմին 1,5 մլն եվրո է առաջարկել հուլիսին Աբրահամի հետ մենամարտելու համար:

«Շտուրմը հայտարարել էր, որ ցանկանում է մենամարտել Աբրահամի հետ եւ որ բոլոր ռաունդներում էլ կհաղթի: Մենք ուրախ կլինենք ապացուցելու, որ նա իրավացի չէ: Հենց այդ պատճառով էլ մենք Շտուրմին նման գայթակղիչ առաջարկություն ենք կատարել: Այդ մենամարտը ցանկություն ունի դիտելու ողջ Գերմանիան», նշել է Զաուեռլանդը: Չեմպիոնական գոտիների միավորման համար Արթուր Աբրահամը նույնիսկ պատրաստ է հետաձգել հունիսի 21-ին ԱՄՆ-ի ռինգում կայանալիք իր նորամուտը: Արթուրը նշել է, որ ռինգ դուրս կգա նրա դեմ, ում կընտրի իր պրոմոութերը եւ շատ ուրախ կլինի Շտուրմին մի լավ դաս տալու: Այնպես որ մարտահրավերն ընդունված է: Այժմ Աբրահամը սպասում է Շտուրմի ներկայացուցիչների պատասխանին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4