Վրաստանում ապրիլի 19-ին կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանություն 1915-1923. հայացք Թբիլիսիից, Ստամբուլից եւ Երեւանից» թեմայով: Ինչպես հաղորդում են Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի մամուլի կենտրոնից, գիտաժողովը կազմակերպել է համագործակցության կենտրոնը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Միջոցառմանը ելույթ կունենան Վրաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի պատմաբաններն ու քաղաքագետները, կմասնակցեն Վրաստանի կառավարության եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, հոգեւորականներ ու մտավորականներ: Վրաստանում Հայոց ցեղասպանության հարցը նման ձեւաչափով բարձրացվում է առաջին անգամ: