«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2008-04-17 | #74, 2008-04-18 | #75, 2008-04-19


ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՀԱՎԱՔՆԵՐԸ

Գլխավոր դատախազության մոտ ապրիլի 18-ին բողոքի ցույցի էին դուրս եկել ձերբակալվածների կանայք եւ ընկերները: Ցուցարարները պահանջում էին օր առաջ ազատ արձակել, իրենց խոսքերով, զուտ քաղաքական հայացքների համար ձերբակալված հարազատներին: Ակցիայի մասնակիցներին էին միացել ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը եւ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Հաղորդվում է, որ «ազատություն» վանկարկելուց հետո ցուցարարները մոտեցել են դատախազության շենքին եւ իրենց պահանջները բովանդակող նամակը հանձնել քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ժաննա Կետիկյանին: Ցուցարարները հայտարարել են նաեւ, որ պատասխան չստանալու դեպքում յուրաքանչյուր ուրբաթ բողոքի ակցիա են անցկացնելու դատախազության մոտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4