ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր: Երթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ազատության հրապարակից:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն ի նշան Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման եւ Հայ դատի պայքարի զորակցության, խնդրում է երթի ընթացքում մեկական մոմ վառել բնակարանի լուսամուտագոգին: