Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը իր շնորհավորական ուղերձներն է հղել Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Վարչապետին հղված ուղերձում մասնավորապես ասված է. «Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք ողջունում ենք նախագահի որոշումըՙ Ձեզ նշանակել վարչապետ եւ համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ հաջող կերպով կլուծվեն ինչպես երկրի տնտեսական հետագա աճի, այնպես էլ սոցիալական ծրագրերը, որոնք ուղղված են ժողովրդի կենսամակարդակի եւ բարեկեցության բարձրացմանը»:
Արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին հղված ուղերձում ասվում է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ... Դուք ստանձնեցիք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ոչ միայն աշխարհում, այլեւ Հայաստանի շուրջը միջազգային հարաբերությունների լարվածության սրման պայմաններում: Մենք համոզված ենք, որ Դուք որպես փորձառու դիվանագետ Ձեր անգնահատելի ավանդը կներդնեք հանրապետութան առաջ կանգնած արտաքին քաղաքական բարդ խնդիրների լուծման գործում, կհասնեք Հայաստանի իմիջի բարձրացմանը եւ դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում»:
Ուղերձների վերջում Ռուսաստանի հայերի միության նախագահը իր պատրաստակամությունն է հաղորդում լայնորեն համագործակցելու եւ օգնելու նորանշանակ վարչապետին եւ արտաքին գործերի նախարարին: