«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Երեւանում իրականացվող ճանապարհաշինական 5-6 խոշոր նախագծերին, ասելով, որ դրանց կառուցումը կավարտվի այս տարվա սեպտեմբերին եւ դրանց շնորհիվ մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը կթեթեւանա: Նա նաեւ նշեց, որ նոր, շրջանցող մայրուղիների կառուցմամբ ոչ միայն ժամանակ կխնայվի քաղաքի մի ծայրամասից մյուսը հասնելու համար, այլեւ թունավոր արտանետումները կպակասեն: Հայտնի է, որ շարժման մեջ գտնվող ավտոմեքենան ավելի քիչ արտանետումներ է ունենում, քան ժամանակ առ ժամանակ կանգ առնող եւ շարժվող ավտոմեքենան: Գուրգեն Մուշեղյանի կարծիքով, արտանետումներն այդ հատվածում կկրճատվեն մոտ 5 անգամ:
Ա. Մ.