Ռուսաստանի մայրաքաղաքային դատարանը նախօրեին փակ նիստում քննել եւ մերժել է Ռուսաստանի մեծահարուստ հայերից «Ռուսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի տիկնոջ` Աննա Խաչատուրովայի հայցը:
Մեծահարուստ հայի կինը դատարան էր դիմել` ամուսնուց պահաջելով ամուսնուն պատկանող քաղաքային բանկի վաճառքից ստացված գումարի կեսը: Շուրջ 5 ամիս տեւած աղմկալի դատական հայցի քննությունն ավարտվել է դատարանի մերժմամբ:
Գ. Գ.