«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՐՏԻՆ ԱՆԿՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ

Ապակայունացումն առաջինն ազդեց անշարժ գույքի շուկայի վրա

Այս տարվա մարտին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է մոտ 13 հազար գործարք, որը գերազանցում է փետրվարին կատարված գործարքները 2,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտինըՙ 4 տոկոսով: Ինչպես հայտնի դարձավ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուկայի վերլուծությունից, գործարքներից 4173-ը օտարման գործարքներն են, որոնց մեջ գերակշռում են առուվաճառքի գործարքները եւ փոքր մասն են կազմում նվիրատվություններն ու փոխանակությունները: Այս տարվա մարտին իրականացված անշարժ գույքի օտարման գործարքների մոտ 31 տոկոսն արձանագրվել է Երեւանում: Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 63,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ:

Ինչ վերաբերում է գներին, ապա վերջին մի քանի տարվա մեջ առաջին անգամ մայրաքաղաքում փետրվարի համեմատ միջին գները նվազել են 0,2 տոկոսով: Սովորաբար վերջին 4 տարիներին միջին ամսական գնաճն այստեղ կազմում էր 1-3 տոկոս: Ակնհայտ է, որ նախագահական ընտրություններին հաջորդած, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին հրահրած անկարգություններն ազդել են ապակայունացման դեպքում ամենազգայունՙ անշարժ գույքի շուկայի վրա: Այս ցուցանիշն առայժմ միտում դառնալու նշաններ ցույց չի տալիս, բայց անկասկած է, որ առաջիկայում անշարժ գույքի շուկան ավելի զգայուն է դառնալու անգամ ավելի պակաս վտանգավոր դեպքերից հետո, քան մարտի 1-ին էր: Այսպիսով, ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները մարտին այսպիսին են եղել.

Միջին գները (դրամ)

Համայնքներմարտ 2007թ.մարտ 2008թ.փետրվար 2008թ.
Կենտրոն422800466000476100
Արաբկիր330600395600387800
Քանաքեռ-Զեյթուն239300296900299200
Նոր Նորք215800263200259400
Ավան199400260000262100
Էրեբունի208300258000261500
Շենգավիթ222800266900270700
Դավթաշեն228500275000278300
Աջափնյակ214200269900263100
Մալաթիա-Սեբաստիա199100255200256000
Նուբարաշեն118800146700146700
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)236300286700287400

Մարզերում, բացառությամբ Երեւանի, բնակարանների միջին գներն աճել են 1,8 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարաններն Աբովյանում են, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը մարտին կազմել է 161 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 159 հազար դրամ, Ծաղկաձորումՙ 142 հազար դրամ: Ապա գալիս են Մասիսըՙ 1 քմ-նՙ 124 հազար դրամ, Ջերմուկըՙ 123 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 117 հազար դրամ, Աշտարակըՙ 116 հազար դրամ:

Մայրաքաղաքում արձանագրված անհատական տների առուվաճառքի գործարքների ցուցանիշների վերլուծությունից պարզվել է, որ այստեղ միջին գները մարտին փետրվարի համեմատ աճել են 1,1 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների միջին 1 քմ-ի միջին գներն ըստ համայնքների Երեւանում կազմել են.

Միջին գները (դրամ)

Համայնքներմարտ 2007թ.մարտ 2008թ.փետրվար 2008թ.
Կենտրոն432200487700486100
Արաբկիր341200402700395300
Քանաքեռ-Զեյթուն244500308700307700
Նորք-Մարաշ219100272600266300
Ավան203300271000267000
Էրեբունի217000267600266600
Շենգավիթ225800274700273700
Դավթաշեն239200289700288200
Աջափնյակ217800276300268700
Մալաթիա-Սեբաստիա202700268700265900
Նուբարաշեն121500156100150300
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)242200297800294200

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գներն ավելացել են 2,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 209 հազար դրամ, երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 166 հազար դրամ: Երրորդը Վաղարշապատն է 1 քմ-նՙ 161 հազար դրամ, այնուհետեւ Մասիսըՙ 126 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 122 հազար դրամ, Աշտարակըՙ 121 հազար դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4