Լիոնի հրապարակներից մեկում տեղադրված հայկական հուշարձանի ապագան այս օրերին դարձել է բանավեճի թեմա քաղաքապետարանի եւ դատական իշխանությունների միջեւ: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, հավատարիմ մնալով հայերին տված իր խոստմանը, արտոնել էր հայկական հուշարձանի կանգնեցումը քաղաքի հրապարակներից մեկում: Քաղաքի պատմական բնույթը պաշտպանելու միության ներկայացուցիչները հիշեցրել են, որ այս հրապարակը գտնվում է պահպանության արժանի հրապարակների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, ուստի այնտեղ չի կարելի որեւէ փոփոխություն կատարել այլեւս եւ հայկական հուշարձանը պետք է հանվի: Նրանց դիմումից հետո Լիոնի վարչական դատարանը վճռել է, որ հայկական հուշարձանը այնտեղից պետք է դուրս բերվի: Ըստ ամենայնի, կպահանջվի հուշարձանը փոխադրել այլ տեղ, հաղորդում է «Նոյյան տապանը»: